Կրթություն ու մասնագիտություն ունենալու վճռականությամբ երիտասարդները գիտեն՝ գյուղում չեն ապրելու․ վարչապետ

Կրթություն ու մասնագիտություն ունենալու վճռականությամբ երիտասարդները գիտեն՝ գյուղում չեն ապրելու․ վարչապետ

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունը, քանի որ մարզերում և գյուղերում հիմնականում 2 մասի են բաժանվում աշակերտները և երիտասարդները։

Նրա խոսքով՝ այդ երիտասարդների մի մասը, որն ունի կրթություն ստանալու և մասնագիտություն ունենալու վճռականություն, այս փաստի բերումով արդեն 90%-ը գիտեն, որ տվյալ գյուղում չեն ապրելու։

«Այն մասնագիտությունները, որոնք, այսպես ասած, PR-ի չեն ենթարկվում, դրանց մասին մենք չգիտենք։ Այս պատմություններն իմացել ենք մեր անձնական շփումների ընթացքում։ Կա մասնագիտական մոդա հասկացություն։ Ուր գնում ենք՝ IT ոլորտ, IT ոլորտ․․․ բայց չենք էլ նկատում, որ այդ ոլորտն էլ է փոխվում։ Եվ արհեստական բանականությունը մի շարք մասնագիտություններ է դուրս հանում։ Հետևաբար, գյուղատնտեսության ոլորտում կրթության խթանումը մեզ կօգնի, որպեսզի այն երիտասարդը, որն ընտրության առաջ է կանգնած, որ ինքը կա՛մ պետք է մասնագետ դառնա, կա՛մ մնա գյուղում, այս կոնֆլիկտը չլինի»,- նկատեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում