Հայաստանում հիմնադրվում է երկու տեղական ավիաընկերություն
Հայաստանում հիմնադրվում է երկու տեղական ավիաընկերություն։ Կառավարության երեկվա նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում հիմնադրվում է երկու տեղական ավիաընկերություն, իհարկե, օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ լավացնում: Այստեղ օդային փոխադրումների ոլորտը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու բավականին լավ դինամիկա է ցուցաբերում: Մեր խնդիրը պետք է այնպես լինի, որ այս ներդրումային հետաքրքրությունը ավելացնենք, զարգացնենք և կարողանանք աջակցել, որ տեղի ունեցող ներդրումները լինեն արդյունավետ»,- իր խոսքում նշել է Փաշինյանը:
Կարծիքներ