Ալիևը կրկին շանտաժի է ենթարկում Ռուսաստանի Դաշնությանը. Վիտալի Տրետյակով
«Ալիևը փոխանակ պատրաստվի պատասխան տալու իր կողմից հրահրված պատերազմի համար, կրկին շանտաժի է ենթարկում Ռուսաստանի Դաշնությանը։ Ալիևը ասում է, թե լավ կլինի Ռուսաստանը չխոսի Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ահաբեկիչների մասին, քանի որ դրանով խախտվում է ՌԴ չեզոքությունը։ Ալիևը երևի չի գիտակցում, որ Ռուսաստանը չի ներելու Ադրբեջանի կողմից ՌԴ դեմ թշնամական գործողությունները Անդրկովկասում։ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ իրականացրել է պատերազմ, որը նպատակ ունի դուրս մղելու Ռուսաստանը Անդրկովկասից, իսկ սրա համար պետք է պատասխան տա նախ և առաջ հենց Ալիևը». Քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի հեռուստալրագրության ֆակուլտետի դեկան Վիտալի Տրետյակով
Կարծիքներ