Աշխարհը դեռ ապրում է միջուկային աղետի ստվերում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Գուտերեշ
Աշխարհը դեռ ապրում է միջուկային աղետի ստվերում, միջուկային զենքի լիակատար ոչնչացման ուղղությամբ առաջընթացը սառեցված է, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ն:
«ՄԱԿ-ի հիմնադրումից եւ Հիրոսիմայի եւ Նագասակիի սարսափելի ռմբակոծությունից յոթանասունհինգ տարի անց աշխարհը շարունակում է ապրել միջուկային աղետի ստվերում»,- ասել է Գուտերեշը:
Նրա խոսքով` որոշ պետություններ միջուկային զենքը կենսական անհրաժեշտություն են համարում իրենց ազգային անվտանգության եւ գոյատեւման համար: Նա շեշտել է, որ միջուկային զենքի վերացումը կարեւոր նշանակություն ունի կյանքի պահպանման համար Երկրի վրա:
Կարծիքներ