Ուզում եմ բոլորիդ վստահեցնել՝ սա ոչ միայն դրական փոփոխություն է, այլև իրական բարեփոխում. Գրիգոր Մինասյան

Ինչքան էլ որ մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են ներկայացնել, որ սա ինչ-որ ճնշում է դատական իշխանության նկատմամբ, ուզում եմ բոլորիդ վստահեցնել և մեր հասարակությանը վստահեցնել, որ սա ոչ միայն դրական փոփոխություն է, սա իրական բարեփոխում է: Այս մասին Ազգային Ժողոցվի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Այս բարեփոխումը միտված է մեր դատական համակարգը ավելի լավի դարձնելուն և ԲԴԽ-ն որպես դատական անկախության հիմնական երաշխավորին տալ ռեալ գործիքակազմ, որպեսզի իրենք իրենց օրենքով վերապահված լիազորություններն իրապես կարողանան գործի դնել:
Այստեղ հերցեր են բարձրացվում, որ մենք նվազեցնում են շեմը, մենք փորձում ենք ինչ-որ լծակներ տալ ԲԴԽ-ին, որ կարողանա այն դատավորներին, որոնք իշխանության կամ ԲԴԽ-ի քիմքին հարիր չեն գործում, դա ամենևին այդպես չէ: Մենք գործում ենք այն սկզբունքից, որը նաև մեզ խորհուրդ է տվել Վենետիկի հանձնաժողովը, որն իր դիրքորոշումներում նույնպես հայտնել է, որ դտավորների կարգապահական հարցերը քննարկող մարմնի բոլոր անդամների երկու երորդով որոշում կայացնելը շատ բարձր շեմ է, այսինքն մեր եվրոպացի գործընկերները նույնպես համաձայն են այս դիրքորոշմանը»,- ասաց արդարադատության փոխնախարարը:
Արձագանքալով Աղվան Վարդանյանի այն մտահոգությանը, որ 4 հոգով կարող են որոշում կայացնել, Մինասյանն ասաց. «Ուզում եմ նորից ընդգծեմ, որ 4 հոգի չի, այդ նախագիծը, որը որ ներկայացրել էին մեր հարգարժան իրավական հանձնաժողովի անդամները, մենք առաջարկություն ենք ներկայացրել և այդ 4 հոգու շեմը դարձել է 5 հոգի իսկ քվորումը դարձել է 6 հոգի, սրան նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է համաձայն: Սրա հիմնական նպատակը 1 կամ 2 դատավորի վետոյի իրավունքի բացառումն է: Այս բարեփոխումով մենք ռեալ գործիքակազմ ենք տալիս, որպեսզի ենթադրյալ ապորինություն իրականացնող դատավորները կարողանան պատասխանատվության ենթարկվել»:
Կարծիքներ