Շրի Լանկայում COVID-սահմանափակումները կմեղմացնեն՝ պահպանելով միայն գիշերային պարետային ժամը

Շրի Լանկայում COVID-սահմանափակումները կմեղմացնեն՝ պահպանելով միայն գիշերային պարետային ժամը

 Շրի Լանկայի իշխանությունները չեղարկում են գրեթե վեց շաբաթ երկրում սահմանված մեկուսացման ռեժիմը՝ COVID-19-ի հիվանդացության նվազման ֆոնին: Այդ մասին հաղորդել Է The Straits Times հրատարակությունը: Սակայն առաջվա պես գիշերը կգործի վեցժամյա պարետային ժամը: Արգելված են տեղափոխությունները երկրի նահանգների միջեւ, զանգվածային հավաքները եւ միջոցառումները: Նաեւ առողջապահության նախարարությունը հորդորել Է ընկերություններին՝ ապահովել իրենց աշխատակիցների աշխատանքը տնից:

Մինչեւ հոկտեմբերի 15-ը այն անձանց թիվը, որոնց թույլատրված Է ներկա գտնվել հարսանիքներին եւ հուղարկավորություններին, կսահմանափակեն տասով: Թույլատրված Է սպորտային մրցույթներ անցկացնել, բայց առանց հանդիսականների մասնակցության: «Գերակայությունն այն հաջողությունների պահպանումն Է, որոնք ձեռք են բերվել COVID-19-ով ախտահարումների զսպման եւ մահացության սարսափելի թվերի նվազման գործում»,-հայտարարել Է առողջապահության նախարար Կեխելիա Ռամբուկվելլան:

Մինչդեռ, իշխանությունները եռանդուն կերպով պատվաստման արշավ են անցկացնում երկրում. մոտավորապես 21 մլն բնակչությունից լիովին պատվաստել Է 56 տոկոսը: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Շրի Լանկայի առողջապահության նախարարությունը չեղարկում Է թեստավորումը այն զբոսաշրջիկների ժամանումից հետո, որոնք անցել են կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ կուրսը եւ ունեն ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք: COVID-19-ի հիվանդացության աճը Շրի Լանկայում դիտվում Է ապրիլ ամսից, եւ հիվանդության արագ տարածման պատճառն այն ժամանակ համարել են այս երկրում ավանդական Նոր տարվա տոնակատարությունն ապրիլի կեսերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում