Կլիմայական փոփոխությունների պատճառով` աշխարհում սրճի ճգնաժամ կսկսվի
Հաջորդ տասնամյակներում կլիմայական փոփոխություններով պայմանավորված սրճի ճգնաժամ է հասունանում, քանի որ գնալով դժվարանում է աճեցնել սրճենին: Այս մասին հայտնում է Vox-ը։
Դա քմահաճ բույս է, որի աճելու համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ: Եվ քանի որ կլիմայական փոփոխություններ են լինում, աստիճանաբար կրճատվում է այն վայրերի թիվը, որտեղ այն կարող է աճել: Ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2050 թվականը սուրճ աճեցնելուն հարմար հողատարածքները 50%-ով կկրճատվեն։
Տնտեսական ճգնաժամն արդեն հասել է սուրճ աճեցնող ֆերմերներին, այնպես որ դժվար է խոսել կլիմայի փոփոխություններին հարմարվելու համար ներդրումներ կատարելու մասին։
Տարեկան 500 մլրդ բաժակ սուրճ է սպառվում։ Այն աճեցնում է 25 մլն ֆերմեր։
Կարծիքներ