Ալժիրում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 65-ի. Al Jazeera
Ալժիրում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվն ավելացել Է մինչեւ 65: Օգոստոսի 11-ին այս տվյալները հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով ալժիրյան աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհեր են դարձել 37 քաղաքացիական անձ, ինչպես նաեւ Ալժիրի բանակի 28 զինծառայողներ, որոնք զբաղվում Էին կրակի մարմամբ եւ որոնողական-փրկարարական գործողությունների իրականացմամբ: Օգոստոսի 10-ին Afrigatenews նորությունների պորտալը հայտնել Է 25 զոհված զինծառայողների մասին:
Ինչպես օգոստոսի 10-ին տեղեկացրել Է Ալժիրի Հեռուստահաղորդումների ազգային ծառայությունը, անտառային հրդեհները մոլեգնում են երկրի միանգամից մի քանի նահանգներում՝ Ջիջել, Սեթիֆ, Բեջայա, Աննաբա, Թեբեսա, Բլիդա, Բուիրա, Բումերդես, Գելմա եւ Խենշելա: Տարածաշրջանային իշխանությունների կարծիքով՝ բռնկման օջախների հայտնվելու պատճառ Է դարձել շոգը, սակայն չի բացառվում, որ հրդեհների մի մասը կարող Է արհեստական ծագում ունենալ: Կրակի մարման գործում օգնություն են ցույց տալիս ալժիրցի զինվորականները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ