Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը չի միանա ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը չի միանա ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդին»:
Այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Ստյոպա Մկրտչյանը ուսումնամարզական հավաքի ընթացքում հեռանում է ակումբի ճամբարից: Սակայն նա լավ տպավորություն է թողել մարզչական շտաբի վրա, «Պարի ՆՆ»-ն կշարունակի հետևել նրան»:
Ստյոպա Մկրտչյանը նորամուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում տոնել է 2022 թվականին` Չեռնոգորիայի դեմ երևանյան խաղում, որտեղ ազգային ընտրանին նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին: 2021 և 2022 թվականներին պաշտպանը հանդես է եկել ԲԿՄԱ և «Արարատ-Արմենիա» ակումբներում:
Կարծիքներ