ԱԱՏՄ-ն այցեր է իրականացրել Գավառի, Սևանի, Աբովյանի, Աղվերանի, Ծաղկաձորի հյուրանոցներում և այլ հաստատություններում

ԱԱՏՄ-ն այցեր է իրականացրել Գավառի, Սևանի, Աբովյանի, Աղվերանի, Ծաղկաձորի հյուրանոցներում և այլ հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) տեսուչները շարունակել են աշխատանքները նաև հանգստյան օրերին: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Այսօրվա մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են Գավառ, Սևան, Աբովյան, Աղվերան և Ծաղկաձոր քաղաքներում գտնվող հյուրանոցներում, հանգստյան տներում, մանրամեծածախ առևտրի կետրոններում, դեղատներում և գեղեցկության սրահներում։

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով հանգստյան օրերին նաև կասեցումներ են կատարվել թե՝ Երևանում, թե՝ մարզերում։ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն ամենօրյա բնույթ են կրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում