Նորատուսի 21 փողոցներում և նրբանցքներում կկառուցվի լուսավորության ցանց
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի 21 փողոցներում և նրբանցքներում այս տարի ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 876 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 մլն 269 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 մլն 606 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։
Նախատեսված է տեղադրել 120 լուսատու՝ 4,5 կմ ընդհանուր երկարությամբ։ Լուսավորության ցանցն աշխատելու է ԼԵԴ համակարգով։
Կարծիքներ