200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան
Արվում է ամեն ինչ, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ ու ինքնիշխան Հայաստանում՝ 29 հազար 743 քկմ ինքնիշխան տարածքով։
Այս մասին Ազգային ժողովում «Բյուջե-2025»-ի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև վատ պատմություն կա, մենք ունենք 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածք, որի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում»,- նշեց նա:
Միրզոյանի խոսքով՝ եղել են ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվել են Հայաստանի վերահսկողության ներքո, և եղել են հայկական տարածքներ, որոնք գտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։
«Այնպես որ, մենք չենք կարող ասել, որ մեր մեջ ամեն ինչ փայլուն է եղել, ու այժմ կարող ենք հուշագիր ստորագրել կրթության ոլորտում փոխհամագործակցության մասին և այլն, մենք խնդիր ունենք, ու լուծում ենք այդ խնդիրը»,- համոզմունք հայտնեց նախարարը՝ հավելելով, որ վստահ կարող են ասել՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերություններ չեն եղել, հիմա փորձում են դա հաստատել։
Կարծիքներ