Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում թոքերի վրա վարակվելուց հետո առաջին ժամերին
Բոստոնի համալսարանի ամերիկացի գիտնականները Նոր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի մասնագետների հետ միասին պարզել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում օրգանիզմի վրա ներթափանցումից հետո առաջին ժամերին:
Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, գիտնականները փորձ են անցկացրել մարդու թոքերի բջիջներին նույնական արհեստականորեն աճեցված բջիջների կիրառմամբ եւ պարզել են, որ կորոնավիրուսը շնչառական օրգանների հյուսվածքները վնասում է վարակումից հետո մեկ ժամ անց:
«Մեզ համար ամենազարմանալին այն էր, թե քանի մոլեկուլյար ուղու վրա է ազդում վիրուսը: Զարմանալի է, թե որքանով է այն ազդում վարակվող բջիջների վրա. վիրուսն ամբողջությամբ վերակառուցում է դրանք»,- ասել է հետազոտության ավագ գիտնական Էնդրյու Էմիլին:
Բացի այդ, փորձագետը հավելել է, որ կորոնավիրուսը վարակումից հետո 3-6 ժամվա ընթացքում ամբողջությամբ փոխում է նյութափոխանակության գործընթացները բջիջներում, նույնիսկ վնասում է դրանց միջուկային թաղանթները:
Ինչպես նշել է նրա գործընկեր Էլկե Մյուլբերգերը, մահացու Էբոլա վիրուսով վարակվածների մոտ վարակի սկզբնական փուլում ակնհայտ կառուցվածքային փոփոխություններ չեն գրանցվել:
Կարծիքներ