Ատամնաբուժարանից վերադարձված կալանավորի մոտ հայտնաբերվել են արգելված իրեր
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ատամնաբուժական կլինիկայից վերադարձված կալանավորված անձ Ա․Հ․-ին:
Խուզարկության արդյունքում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, որոնք Ա․Հ․-ն թաքցրել էր տաբատի մեջ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Կարծիքներ