Ողջունում եմ Բաքվի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացը. Շառլ Միշելը շնորհավորել է Ալիևին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը:
Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում Շառլ Միշելը գրել է.
«Քննարկել ենք նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը, ներառյալ՝ հաղորդակցությունը և էներգետիկան:
Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ։ Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ հանդիպումը՝ հասնելու կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իլհամ Ալիևը հաղթել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում՝ ստանալով քվեների ավելի քան 92 տոկոսը:
Կարծիքներ