3 հայ ազատ ոճային ըմբիշ դուրս է եկել կիսաեզրափակիչ. Մ 23 ԵԱ

3 հայ ազատ ոճային ըմբիշ դուրս է եկել կիսաեզրափակիչ. Մ 23 ԵԱ

Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն են սկսել ազատ ոճայինները:
65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը իր առաջին գոտեմարտում 10:2 հաշվով հաղթել է շվեյցարացի մրցակցին, ապա 1/4 եզրափակչում 11:1 հաշվով առավելության է հասել գերմանացի ըմբիշի նկատմամբ և դուրս եկել կիաեզրափակիչ:

70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը և 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը ևս դուրս են եկել 1/2 եզրափակիչ համապատասխանաբար հաղթելով լեհ մրցակցին և մակեդոնացի մրցակիցներին:

Այսօր մրցագորգ դուրս եկած մեր 4-րդ մարզիկը՝ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում վրացի ըմբիշին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում