Մեքսիկայի ռազմածովային ուժերի ուղղաթիռի վթարի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Խաղաղ օվկիանոսում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է Մեքսիկայի ռազմածովային ուժերի առնվազն երեք անդամ, երկուսն էլ անհետ կորել են։ Այս մասին հաղորդվում է երկրի ռազմածովային ուժերի տարածած մամուլի հաղորդագրությունում։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լազարո Կարդենասից 370 կմ հարավ-արևմուտք։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ ութ մարդ է եղել, երեքին հաջողվել է փրկել։ Տեղի ունեցածի պատճառները դեռ անհայտ են։
Կարծիքներ