Հայաստանի երկաթուղու ոլորտում շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում

Հայաստանի երկաթուղու ոլորտում շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում

Հայաստանի Հանրապետության երկաթուղու ոլորտում մինչև 2024 թվականը շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում: Կառավարության երեկվա նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և կարող ենք ակնկալել, որ իսկապես մինչև 2024 թվականը կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղի»,- ասել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում