Պետական ինքնաթիռը մեկնել է Հունաստան, որտեղից Երևան է վերադարձրել Սերժ Սարգսյանի աղջկան ու ընտանիքին. Նոր մանրամասներ Սերժ Սարգսյանի՝ պետության հաշվին ունեցած վայելքներից

Պետական ինքնաթիռը մեկնել է Հունաստան, որտեղից Երևան է վերադարձրել Սերժ Սարգսյանի աղջկան ու ընտանիքին. Նոր մանրամասներ Սերժ Սարգսյանի՝ պետության հաշվին ունեցած վայելքներից

Երեկ FIP.am ը գրեց, թե քանի անգամ է Սերժ Սարգսյանը գնացել Բադեն Բադեն և իր հաճույքների համար, քանի անգամ է Հայաստանի պետական ինքնաթիռը օգտագործել։ Հոդվածում մի հատված կա, որը դուրս մնաց ուշադրությունից․

<<2013 թվականին Սարգսյանը, վերընտրվելով նախագահի պաշտոնում, չխախտելով ավանդույթը, հանգիստը կրկին անցկացրել է Բադեն-Բադենում։ Նախագահական օդանավը նրան հունիսի 12-ին տարել է գերմանական այս քաղաք։ Ուշագրավ է, որ օդանավը միանգամից չի վերադարձել Երևան, այլ կանգառ է արել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Մեկ շաբաթ անց՝ հունիսի 20-ին, Երևանից պետական օդանավը մեկնել է Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայան, որտեղից նրան տարել է Վիեննա՝ նույն օրը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որի ավարտից հետո՝ նույն օրը, Սարգսյանին վերադարձրել է Երևան: Սակայն պաշտոնական հանդիպումներով խաթարված իր հունիսյան հանգիստը Սարգսյանը շարունակել է մյուս ամիս։ Այսպես, հուլիսի 22-ին պետական օդանավը Սարգսյանին տարել է Բադեն-Բադեն, թողել նրան այնտեղ և տրանզիտային վայրէջք կատարելով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ վերադարձել է Երևան>>։

Եվ ահա, մեզ հաջողվեց պարզել, որ Աթենք վայրէջք կատարելը և Երևան վերադառնալը պատահական չի եղել։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը: Իր արձակուրդը վայելով Սերժ Սարգսյանը պետական ինքնաթիռն ուղարկում է Աթենք, որտեղ հանգստանալիս են եղել նրա աղջիկը, կինը և փեսան։ Պատկերացրեք Սերժ Սարգսյանի լկտիության աստիճանը, երբ նա պետական ինքնաթիռն ուղարկում է որպեսզի այնտեղ հանգստացող իր ընտանիքին վերադարձնեն Երևան, մինչ ինքը Բադեն Բադենում է։

Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում