Ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի Չինաստանի ներխուժումը Թայվան երբեք տեղի չունենա. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհորդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի՝ Չինաստանի ներխուժումը Թայվան երբեք թույլ չտալու համար:
Մենք միանշանակ արտահայտել ենք մեր անհանգստությունն այն առնչությամբ, որ Չինաստանը փորձում է միակողմանիորեն փոխել ստատուս-քվոն: Կարծում ենք՝ նրանք ուշադիր հետևում են՝ ինչ է կատարվում Ուկրաինայում, որպեսզի դասեր քաղեն: Սակայն իրավիճակն Ուկրաինայում և Թայվանում նույնը չէ: Մեր պետական քաղաքականությունն այն է, որ ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի Չինաստանի ներխուժումը երբեք տեղի չունենա»,-ասել է Սալիվանը:
Ավելի վաղ Չինաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դիմել էր ԱՄՆ-ին՝ կապված Սպիտակ տան որոշման հետ՝ հավանություն տալու Թայվանին 95 միլիոն դոլարի ամերիկյան զենքի մատակարարմանը և Թայբեյին Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի սպասարկմանն աջակցելու վերաբերյալ:
Կարծիքներ