Սպիտակ տանը դատապարտել են ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի արձակումը
ԱՄՆ-ն դատապարտում է ԿԺԴՀ-ի հրթիռի արձակումը, քանի որ դա խախտում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բազմաթիվ բանաձեւեր և սպառնալիք է ներկայացնում Փենյանի հարևաններին և համաշխարհային հանրակցությանը, լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Մենք քննարկում ենք ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի արձակումը։ Արձակումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բազմաթիվ բանաձևերի խախտում է»,- ասել է Փսակին։
«Այն սպառնալիք է ներկայացնում Հյուսիսային Կորեայի հարևաններին և միջազգային հանրությանը։ Կոչ ենք անում ԿԺԴՀ-ին զերծ մնալ հետագա սադրանքներից և առարկայական երկխոսության մեջ մտնել»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը խորհրդակցում է այդ իրադրության շուրջ դաշնակիցների և գործընկերների հետ:
Հյուսիսային Կորեան երեքշաբթի՝ 7.27-ի սահմաններում, երկրի ներքին շրջաններից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է մեկ, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն էր հայտնել ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների մասին հաղորդագրությունների վերաբերյալ և Փհենյանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորությունները և բանակցություններ սկսել Կորեական թերակղզու իրադրության շուրջ:
Կարծիքներ