Արտակարգ դրությունը երկարեցնելը մեզ համար ծայրահեղ միջոց է. Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)
Օրենսդրական մակարդակում այս պահին չունենք այլ իրավական ռեժիմ, որը թույլ կտա որոշակի սահմանափակումներ մտցնել, և սա է պատճառը, որ արտակարգ դրությունը երկարացվեց:
Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, նշելով, որ շատերի մոտ է հարց առաջանում՝ ինչու երկարաձգել արտակարգ ռեժիմը:
«Կան սահմանափակումներ, որոնք իրագործելի են միայն այս ռեժիմի դեպքում: Սա մեզ համար ևս ծայրահեղ միջոց է և կոչ եմ անում մեր քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ, քանի որ միայն երկուստեք համագործակցության արդյունքում կարող ենք ունենալ լավ արդյունք»,-նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ