Ռուսաստանի եւ Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են համագործակցությունը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ քննարկել Է անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:
«Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հանդիպում Է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Քննարկվել են անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը»,-ասել Է նա:
Հանդիպումն անցել Է «Աֆղանստանում տարածաշրջանային անվտանգության շուրջ Դելիի երկխոսության» շրջանակներում, որը տեղի Է ունեցել Նյու Դելիում: Ավելի վաղ Նյու Դելիում ազգային անվտանգության գծով խորհրդականները քննարկել են Աֆղանստանի իրադրությունը: Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ