Արժանապատվություն ունեցող մարդը կգերադասեր կենդանի-կենդանի հողի տակ անցնել, ոչ թե այսպես թաղեր ինքն իրեն. Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՌԴ-ում գտնվող պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ ավելի վաղ տարածած մանիպուլացնող լուսանկարին:
«Եվ գիտակցված, անմեղսունակ հաշվարկով այս կեղծիքը տարածած անձը եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը 44-օրյա պատերազմից առաջ և ՀՀ պաշտպանության նախարարը 44-օրյա պատերազմից ամիսներ անց, իսկ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ ու շրջանում պատասխանատու է եղել հետախուզության համար, կոչումով էլ գեներալ է․․․
Աղետն էլ ի՞նչ անուն է ունենում․․․
Սա չլսված, չտեսնված բան է, որ այս արարքն անողը այդքան պատասխանատու կոչումներ ու կարգավիճակներ է կրել, իսկ վերջում պարզվել է, որ անմակարդակ ու մանկամիտ, արագ բռնվող կեղծարարության հեղինակ է, այն աստիճան, որ կարող է ինքն իր ոտքին կրակել․․․
Արժանապատվություն ունեցող մարդը կգերադասեր կենդանի-կենդանի հողի տակ անցնել ու մեռնել, ոչ թե այսպիսի անդառնալի ինքնասպանություն գործեր ու թաղեր ինքն իրեն»,- գրել է նա:
Ավելի վաղ Կարապետյանի մանիպուլացնող հրապարակմանն անդրադարձել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: Նա նկատել էր. «Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մերօրյա փրկիչների մասին, ովքեր մոսկվաներում վիզները ծուռ ինչ-որ քարտուղարուհուց «դաբռո» են մուրում»:
Կարծիքներ