ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը

Երեւանի պետական համալսարանում այսօր Հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրություն էր։

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներն են՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Քիչ առաջ ԵՊՀ ներկայացուցիչը մի քանի լրատվամիջոցների հայտնեց, որ  Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաև հայտարարվել է  ռեկտորի մրցույթը, որը տեղի կունենա դեկտեմբերին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում