Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» ճանաչված ռուս բլոգերի մուտքը Թուրքիա արգելվել է
Ռուս բլոգեր Իրինա Ալեմանին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա ՝ հինգ տարով: Որպես պատճառ առաջ է քաշվել այն հանգամանքը, որ բլոգերը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար:
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Բլոգերը հայտնել է, որ Ստամբուլի օդանավակայանից նրան տարել են ոստիկանական բաժանմունք և հարցաքննել։
Թուրքական իշխանությունների այս որոշումը Իրինա Ալեմանը կապում է Թուրքիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր նախկին ռեպորտաժի հետ, որտեղ նա քննադատել էր Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Մայիսի 25-ին Ռուսաստանում նրան ճանաչել էին «օտարերկրյա գործակալ»:
Կարծիքներ