Մերկելը գերմանացիների համար ամոթալի օր է անվանել 1941 թվականի հունիսի 22-ը

Մերկելը գերմանացիների համար ամոթալի օր է անվանել 1941 թվականի հունիսի 22-ը

Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը  , գերմանացիների համար  ամոթի առիթ է. Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը նացիստական ​​ռեժիմի հանցագործությունների համար, իր տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ՌԻԱ լրատվականը։ 

«Մի քանի օրից` հունիսի 22-ին, Խորհրդային Միության վրա նացիստական ​​Գերմանիայի հարձակման տարելիցը կլինի։ Երբ 1939-ին Լեհաստանի վրա գերմանացինեի հարձակումից հետո սկսվեց Երկրորդ համաշխարհայինը, 2 տարի անց Գերմանիան բացեց հաջորդ՝ ավելի սահմռկեցուցիչ էջը։ Այդ օրը մեզ՝ գերմանացիներիս համար ամոթալի օր է», – ասել է Մերկելը:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը գիտակցում է իր շարունակական պատասխանատվությունը նացիստական ​​ռեժիմի հանցագործությունների համար: Սա  մշտական ​​հիշողություն է: Դա չպետք է մոռացվի: Մենք պարտական ​​ենք միլիոնավոր զոհերին և նրանց սերունդներին: Այս պատասխանատվությունը մեծացնում է մեր պարտքը աշխատել հանուն խաղաղության և միջազգային կարգի վրա հիմնված կարգի»,-հավելել է կանցլերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում