Որոշ փիլոնավորներ կարծում են, թե փիլոնի տակ թաքնվելը դարձնում է բարեպաշտ, իսկ «գործերը»` անտեսանելի. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է եկեղեցականների կողմից վարչապետի և Կառավարության հասցեին հնչող քննադատություններին:
Դրանք սկսվել են, երբ Կառավարության վերջին նիստում վարչապետն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկայությանը:
Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:
«Որոշ փիլոնավորներ կարծում են, թե փիլոնի տակ թաքնվելը իրենց դարձնում է բարեպաշտ ու առաքինի, իսկ իրենց «գործերը»՝ անտեսանելի։
Ճշմարտության մասին խոսքը հաճախ աղաղակող է։
Դիսկուրսը բաց է։ Փիլոնով պաշտպանվելն այլևս արդիական չէ»,- գրել է Ալխաս Ղազարյանը:
Կարծիքներ