Վարչապետը Տավուշի մարզում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ, այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սև Քար և Իջևան համայնքներ։
Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:
Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։
Կարծիքներ