Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ավստրիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և Միացյալ Թագավորության երկրների խմբի Գործադիր տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ռոսի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ:
Իր խոսքում նախարար Խաչատրյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցության 15-ամյա հոբելյանը և նշել, որ հատկապես անորոշություններով լի և դժվար կանխատեսելի նոր իրողությունների ժամանակաշրջանում անչափ կարևոր են ԱԶԲ-ի հետ պարբերական հանդիպումները:
Ֆիլիպ Ռոսը, անդրադառնալով ԱԶԲ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ունեցած բազմամյա համագործակցությանը, նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է և ԱԶԲ-ն պատրաստ է մշտապես աջակցել այստեղ իրականացվող ծրագրերին:
Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների, պետական ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման, ինչպես նաև գործող տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ:
Կարծիքներ