Ֆրանսիայից կառավարական հումանիտար ուղեբեռով առաջին ինքնաթիռը հասավ Երևան
Քիչ առաջ Ֆրանսիայի կառավարության մարդասիրական ուղեբեռով առաջին ինքնաթիռը հասավ Երևան: Հաջորդ օգնությունը տեղ կհասնի նոյեմբերի 27-ին:
Ի դեպ, այդ ժամանակ Ֆրանսիայի Սենատն արդեն քննարկած կլինի Արցախի ճանաչման բանաձևը:
Այսօրվա օգնությունը 30 տոննա է կշռում, ուրբաթ ինքնաթիռը Արցախի համար կբերի 50 տոննա օգնություն:
«Այս ինքնաթիռը, որ տեսնում եք, Ֆրանսիայի ուղարկած առաջին կառավարական հումանիտար օգնությունն է, որի մասին իր ելույթում խոստացավ նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայից Հայաստան են հասել բժշկական սարքավորումներ, դեղեր, դրանք կօգնեն ոտքի կանգնել պատերազմից վիրավորվածներին: Քանի որ հիվանդանոցները ծանրաբեռնված են նաև Քովիդ-19-ով հիվանդներով, նաև կօգնեն այդ մարդկանց: Սա պարզապես առաջին անհրաժեշտության շտապօգնություն չէ, այլ ցույց է տալիս Ֆրանսիա-Հայաստան ջերմ կապը, ինչպես նաև մեր երկրների առողջապահական ոլորտների գործակցությունը, որը ցանկանում ենք ավելի սերտացնել»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Կարծիքներ