Տարածաշրջանային խաղաղության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ. Ֆիդան

Տարածաշրջանային խաղաղության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ. Ֆիդան

Կովկասյան տարածաշրջանում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման դեպքում։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում, որտեղ տեղի է ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի «3+3» նախարարական հանդիպումը։

«Տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- Ֆիդանի խոսքերը մեջբերել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Նախարարը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին։

«Թուրքիան տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կողմնակիցն է՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Ֆիդանը, մատնանշելով 3+3 հարթակի կարևորությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու տարածաշրջանի երկրներին իրենց խնդիրները «լուծելու» կարողությունը:

Նրա կարծիքով, «հուսադրող է, որ վերացվել են տարածաշրջանում համագործակցության և բարեկամության հաստատման խոչընդոտները»։ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ կարգավորման և Կովկասում խաղաղության գործընթացի արագացումը կնպաստի տարածաշրջանային տրանսպորտային կապերի բացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում