Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ

Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ

Ազգային ժողովն այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրեց Ատոմ Ջանջուղազյանին:

Ընտրությանը մասնակցեցին 70 պատգամավոր: Ջանջուղազյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին բոլորը։

Հիշեցնենք` հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018թ. ապրիլի 9-ին։ Այդ ժամանակ էլ լուրեր շրջանառվեցին, որ Յոլյանին Ջանջուղազյանն է փոխարինելու։

2018 թվականի մայիսի 12-ից Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել էր ֆինանսների նախարար։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության նոր կազմում ֆինանսների նախարար նշանակվեց Տիգրան Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում