Օդեսայի ափերի մոտ ռուսական ռազմանավ է նկատվել (լուսանկարներ)

Օդեսայի ափերի մոտ ռուսական ռազմանավ է նկատվել (լուսանկարներ)

Օդեսայի մարզային պետական վարչակազմի հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Բրատչուկը Facebook-ում հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ ռուսական ռազմանավ է տեսել, գրում է korrespondent.net-ը։

«Օդեսա. Թշնամու նավ է նկատվել»,- գրել է նա։

Դեռևս հայտնի չէ՝ ինչ նպատակով է նավը ժամանել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում