Կապանում գրանցվել է 40-50մ երկարությամբ սողանք
Մարտի 11-ին, ժամը 14։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 17 տան մոտակայքում ակտիվացել է սողանք։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ նշված հասցեի մոտակայքում (գտնվում է սողանքային գոտում) ակտիվացել է սողանք (լայնություն՝ 10 մ, երկարություն՝ 40-50 մ, խորություն՝ 4-5 մ)։
Դեպքի վայրում են գտնվել Սյունիքի փոխմարզպետը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը։
Կարծիքներ