Փաստորեն ըստ Օրբելյանի ,Ալիևը ճիշտ է ,որ մեր Սահամադրությամբ իրենից հող ենք ուզում. Պետրոս Ղազարյան
Պետրոս Ղազարյանը գրում է.
Լսում էի ընդդիմության կողմից կազմակերպված լսումները Անկախության Հռչակագրի մասին։
Հարգարժան իրավաբան Օրբելյանը հարցապնդում արեց `ինչ տարածքով է անկախացել Հայաստանը։Եվ ինքն էլ պատասխանեց `Անկախության Հռչակագրի, հետևաբար Ղարաբաղի հետ `եզրակացնեց Օրբելյանը։
Մի քանի հարցրեր առաջացան։
1 եթե Հռչակագիրը Սահմանադրության մաս է և մենք անկախացել ենք այդպես ,ինչի մասին էին Ադրբեջանի հետ բանակցում քո պաշտպանյալը , Սերժ Սարգսյանը տասնամյակներ շարունակ։Հայաստանի տարածքի ՞՞՞՞
Դա պետական դավաճանություն է
2 Ինչու Ղարաբաղի բնակչությունը ,որ ըստ Օրբելյանի Հայաստանի քաղաքացիներ են ,երբևէ չեն մասնակցել համահայաստանյան ընտրությունների
3 Ղարաբաղի իշխանությունները , դուրս է գալիս ,սեպարատիստներ են եղել,որ չնայած Ղարաբաղի Հայաստանի մաս լինելուն `իրենց անկախ են հռչակել։
4 Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքում ուր է Ղարաբաղը։Ինչու եք հակասահմանադրական օրենքներ ընդունել
5 ինչու է Անկախության հանրաքվեն անցել բացառապես ՀԽՍՀ սահմաններում՞՞՞՞
6 Փաստորեն ըստ Օրբելյանի ,Ալիևը ճիշտ է ,որ մեր Սահամադրությամբ իրենից հող ենք ուզում՞՞՞
Ու գիտեք , ապշեցուցիչ էր ,որ էդ դահլիճում մեկի մոտ էդ հարցերը չառաջացան։
Երնեկ ձեզ)
Կարծիքներ