Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, չեք կարող մեզ ուսուցանել. Ալեքսանյան

Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, չեք կարող մեզ ուսուցանել. Ալեքսանյան

«Ձեր արած էս նիստը ֆեյք է, ժողովո՛ւրդ ջան, ֆեյք, որովհետև ձեր խմբակցության պատգամավորի օգնականը լրագրողի է ծեծել այս շենքում, ու ինքը շարունակում է մնալ պատգամավորի օգնական:

Ու դուք եկել, ասում եք՝ իրավապահները պետք է արձագանքեն պարոն Քոչարյանի ասածներին»:

Այս մասին խորհրդարանում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին:

«Եթե նույնիսկ ընդունենք, որ վիրավորել է, էդ բառը հանցավորություն չէ: Վատագույն դեպքում լրագրողը կարող է դիմել դատարան, վատագույն դեպքում դա վիրավորանք կարող է ընկալվել: Ինչո՞ւ պետք է իրավապահները արձագանքեն: 

Եկել եք այստեղ, նախագիծ եք ներկայացնում, մեջբերումներ է անում զեկուցողը, ասում է՝ ասել է՝ դու լրագրող չես, ես լրագրողների հարցերին եմ պատասխանում: Նույն բառերն ասել են ձեր գործընկեր Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը: Ինչի՞ մի տառ չեք ասել:

Պարո՛ն Մինասյան, դուք չե՞ք տեսել ձեր խմբակցության ճեպազրույցը: Ինչի՞ նույն բանը չեք արել, որովհետև ֆեյք է այս ամենը: Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, դուք չեք կարող գալ այստեղ, լրագրողների հետ վարվելակերպ ուսուցանել մեզ: Չի կարող նման բան լինել»,- հայտարարել է Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում