«Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավորներ

«Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում