Մինսկում տեղի կունենա ԱՊՀ ՊՆ նախարարների խորհրդի նիստ
ՌԴ ՊՆ նախարար Անդրեյ Բելոուսովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները։
Նախատեսվում է դիտարկել ԱՊՀ երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման ընթացիկ խնդիրները, այդ թվում՝ համատեղ ռազմական համակարգերի կատարելագործման հարցերը, ինչպես նաև համակարգել Համագործակցության երկրների զինված ուժերի համատեղ գործունեությունը 2025թ․։
Կարծիքներ