Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ընդդիմության նախագիծը չընդունվեց
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը:
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած ԱԺ հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները հաստատելու մասին օրենքի նախագիծը քվեարկության արդյունքում ստացավ 33 կողմ և 68 ձեռնպահ ձայներ:
Այսպիսով Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու հարցը չընդունվեց:
Կարծիքներ