Ադրբեջանի ագրեսիան կշարունակվի այնքան, մինչև խաղաղություն չլինի տարածաշրջանում․ Մարուքյան

Ադրբեջանի ագրեսիան կշարունակվի այնքան, մինչև խաղաղություն չլինի տարածաշրջանում․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղություն չի եղել տարածաշրջանում։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։ 

Թե ինչ է անում դրա համար ՀՀ–ն, Մարությանը նշեց․ «Բանակցություններ են տարվում։ Ես հանձնարարականներ եմ տանում արտաքին քաղաքականության բնագավառում։ Իմ կատարած աշխատանքի մեծ մասը ոչ հրապարակման ենթակա է, չեմ կարող խոսել դրա մասին»։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ գիշերը և առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Հայկական կողմը ունի 4 վիրավոր։ Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, մեկ զոհ, մեկ վիրավոր, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 4 վիրավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում