Չորս մարդ, այդ թվում՝ ոստիկան, զոհվել են Ջորջիայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով
Ատլանտա քաղաքի (Ջորջիա նահանգ) արվարձանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 4 մարդ, այդ թվում՝ ոստիկանության սպա, սպանվել է, եւս մեկ ոստիկան վիրավորվել է: Այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ տեղի ոստիկանությունում երեք զանգ է ստացվել՝ հաղորդելով երթեւեկող մեքենայից հնչած կրակոցների եւ զոհերի մասին՝ կնոջ եւ անչափահաս երիտասարդի։ «Անչափահաս տուժածի գտնվելու վայրը պարզելու եւ տուժած կնոջը օգնություն ցուցաբերելու փորձի ժամանակ ոստիկանության աշխատակիցները ենթարկվել են գնդակոծության», - հեռուստաալիքը մեջբերում է Քլեյթոնի շրջանի ոստիկանության դեպարտամենտի ներկայացուցչի խոսքը:
Կասկածյալը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։
Կարծիքներ