Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 47 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 143 հազար 867-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 1462 մարդ, որից 349-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 528 հազար 961 դեպքից 7 մլն 296 հազար 683-ը առողջացման կամ հիվանդանոցից դուրս գրման ելքով է:
1082 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 64 մլն 995 հազար 864 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 58 մլն 377 հազար 105 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափն արդեն 30 մլն 785 հազար 876-ը:
Կարծիքներ