Պորտուգալիան Հայաստանին կփոխանցի 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ
Հայաստանն առաջիկա շաբաթներին Պորտուգալիայից 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ կստանա՝ Արևելյան գործընկերության երկրների՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը:
Եվրոպական հանձնաժողովը 35 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել Լեհական զարգացման բանկի հետ՝ Արևելյան գործընկերության երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում ԵՄ անդամ պետություններին օժանդակելու նպատակով։
Եվրոպական հանձնաժողովը Լեհաստանի հետ մշակել է նորարարական մեխանիզմ, որը թույլ կտա մեծացնել պատվաստանյութերի համահավասար հասանելիությունն Արևելյան գործընկերության երկրների շրջանում։
Կարծիքներ