Ճապոնիայում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ երեխաների

Ճապոնիայում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ երեխաների

Ճապոնիայի կենտրոնական Հիգաշիուրա քաղաքում մեքենան հարվածել է մանկապարտեզի երեխաների խմբին, վիրավորվել է առնվազն 10 երեխա։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Asahi թերթին:

Երեխաները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանց մոտ ախտորոշվել է թեթև վնասվածքներ։ Բացի այդ, հոսպիտալացվել է մեքենայի 70-ից 80 տարեկան վարորդը, ով գանգատվել է վատառողջությունից։ Ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են սկսել դեպքի պատճառները պարզելու համար։

Վերջին տարիներին Ճապոնիայում աճել են տարեց վարորդների հետ կապված միջադեպերը։ Այս առնչությամբ տեղի ոստիկանությունը հորդորում է կամովին հրաժարվել վարորդական իրավունքից՝ իրենց կարողությունների անորոշության դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում