Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպման շուրջ
Այսօրվա հանդիպումը հստակ ցույց է տալիս երկրների միջև կապերը խորացնելու մեր պատրաստակամությունը։
Այս մասին Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Մենք պայմանավորվեցինք հաջորդ եռակողմ հանդիպումը անցկացնել Թուրքիայում»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում ընթանում էր Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը:
Կարծիքներ