Վրաստանի ՍԴ պատվիրակությունն այցելել է Մատենադարան
2021 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։
Ինչպես տեղեկացնում են ՍԴ-ից, երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։
Կարծիքներ