Աֆղանստանում կանխել են Քաբուլի քաղաքագլխի դեմ մահափորձը

Աֆղանստանում կանխել են Քաբուլի քաղաքագլխի դեմ մահափորձը

Ոստիկանները փետրվարի 3-ին հայտնաբերել եւ վնասազերծել են մագնիսական ականը, որն ամրացված Է եղել Քաբուլի քաղաքագլուխ Դաուդ Սուլթանզոյի ավտոմեքենային: Այդ մասին աֆղանական «Տոլո» հեռուստաալիքին հայտնել են անվտանգության տեղական ծառայության ներկայացուցիչները:

Տեղի ունեցածի այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հաղորդում:

Փետրվարի 3-ին ավելի վաղ Քաբուլում պայթեցրել են ոստիկանական ավտոմեքենա, որի արդյունքում զոհվել Է մեկ մարդ, երեքը՝ տուժել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում