Մոսկվայում սպորտային միջոցառումները կանցկացվեն առանց հանդիսատեսի
Մոսկվայում զանգվածային սպորտային միջոցառումները հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը կանցկացվեն առանց հանդիսատեսի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարել: Այս պահին քաղաքում և մարզում կփակվեն սրճարաններն ու ռեստորանները, առևտրի կենտրոններն ու ոչ պարենային ապրանքների խանութները, ինչպես նաև սպասարկող կազմակերպությունները, դպրոցականները կգնան արձակուրդ։
Կարծիքներ