Պետք է առավելագույնն անենք, որ անվտանգության համակարգն ավելի ու ավելի արդյունավետ աշխատի. Բեգլարյան
«Մենք մեր մասով պետք է առավելագույնն անենք, որ անվտանգության համակարգը գնալով ավելի ու ավելի արդյունավետ աշխատի, ավելի ու ավելի բարձր մակարդակի լինի: Բայց բոլորս պետք է հասկանանք, որ դրա համար ժամանակ է պետք, քանի որ նոր առաջնագիծ է, առաջնագիծը մոտ 2.5 անգամ մեծացել է և բնակելի տարածքներին շատ տեղերում շատ մոտ է, և դրանով պայմանավորված՝ խնդիրներ են առաջանում: Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում, համոզված եմ, ՊԲ կողմից, համապատասխան այլ մարմինների կողմից անվտանգության համակարգն ավելի կամրանա, ռիսկերը կնվազեն: Եվ պետական կառավարման համակարգն էլ պետք է փորձի գոնե հոգեբանական-տեղեկատվական մասով բաց աշխատել, ռիսկերն ու խնդիրները ներկայացնել և փորձել հնարավորինս իրավիճակը կառավարել»,- հայտարարել է ԱՀ նախագահ աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն ուղիղ միացմամբ:
Նա խոսել է նաև Արցախի՝ միջազգային ճանաչման մասին: «Այս պահին դժվարությունները շատ ավելի շատ են, բայց, մյուս կողմից, այս իրավիճակով պայմանավորված, նաև դրական միտումներ էլ կան՝ հաշվի առնելով այն, որ որոշ միջազգային կազմակերպություններ արդեն ցանկություն են հայտնել Արցախում գործունեություն ծավալել»,- նշեց նա՝ հավելելով որ Արցախում գործում են նաև որոշ օտարերկրյա կազմակերպություններ՝ ռուսական հումանիտար ու խաղաղապահ խումբը:
Կարծիքներ